Գովազդային ցանց

 

Մասսակաի գովազդային ցանցը բավական մեծ հնարավորություններ է ընձեռում համացանցում գովազդով զբաղվող ընկերությունների և անհատների համար: Մեր համակարգը թույլ է տալիս գովազդային գործակալություններին և պարզապես գովազդատուներին ամբողջությամբ ղեկավարել գովազդի ընթացքը: Յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն գովազդելու համար դուք կարող եք յուրահատուկ մոտեցում ցուցաբերել` ինքնուրույն որոշելով տվյալ ապրանքի համար առավել հարմար գովազդային դաշտը: Իսկ առցանց վիճակագրությունը կդառնա գովազդի արդյունավետության որոշման ձեր լավագույն օգնականը:

Մեր համակարգի գովազդատուներն ազատ են ինքնուրույն որոշել իրենց գովազդի տեսքը: Դա կարող է լինել տեքստային գովազդ, վահանակների ցուցադրում, վազող տողով հայտարարություն և այլն: Բացի այդ դուք ինքներդ կարող եք որոշել, ինչի համար վճարել` գովազդի ցուցադրման (վճարում ըստ ցուցադրության), թե՞ անցումների (վճարում ըստ քլիկի) համար: Այսօր «Մասսակա» գովազդային ցանցն արդեն կարող է ապահովել ամսական գովազդի 500 հազար ցուցադրում: Սակայն այդ թիվն ամեն օր աճում է, քանզի մեր համակարգին են միանում նորանոր գովազդային հարթայներ:

 

 

 

 

 

 

 

Գովազդային ցանց

Գովազդատուներին


Վեբ հրատարակիչներին


Օրինակներ