Գովազդային ցանց

  Բարի գալուստ Մասսակաի գովազդային ցանց:

Մենք ներկայացնում ենք հայկական խոշորագույն գովազդային ցանցերից մեկը: Մասսակաի ցանցի ծառայություններից օգտվողները հնարավորություն են ստանում լավագույնս օգտագործել տեքստային, բաններային, վազող տողի և գովազդի այլ հնարավորություններից: Բացի այդ, մեր ստեղծած գովազդային ցանցը թույլ է տալիս առավելագույնս ճկուն տնօրինել գովազդի ցուցադրման աշխարհագրությունն ու ժամը, ինչը, անկակսած, բարձրացնում է գովազդի արդյունավետությունը մի քանի անգամ: Մեր ցանցի միջոցով իրենց ապրանքներն ու ծառայությունները գովազդող անձինք միշտ հնարավորություն կունենան ստանալ գովազդի ցուցադրման ճշգրիտ վիճակագրություն` հեշտ կողմնորոշվելով համացանցում գործող բազում գովազդային հարթակների ճիշտ ընտրության գործում:

Մասսակաի գովազդային ցանցը նախագծելիս մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձրել նաև նրա հարմարությանը գովազդատուների և վեբ հրատարակիչների համար: Դուք կարող եք առավելագույնս համապատասխանեցնել գովազդային ցանցի միջոցով ձեր կայքում տեղադրված գովազդի ձեւավորումը կայքի ընդհանուր տեսքին: Դրանից զատ, վեբ հրատարակիչները կարող են վերահսկել իրենց կայքերում հայտնվող գովազդի բովանդակությանը` անհրաժեշտության դեպքում արգելելով այս կամ այն գովազդի ցուցադրումն իրենց կայքում:

Մասսակաի գովազդային ցանցից օգտվողներն ազատ են նաև վճարամիջոցների ընտրության հարցում: Մեր ծառայությունն աշխատում է բանկային և էլեկտրոնային վճարման համակարգերի մեծ մասի հետ:
Մասսակաի գովազդային ցանցը հանդիսանում է Մասսակա ՍՊԸ-ի նախագծերից մեկը: Այն կոչված է զարգացնելու հայկական համացանցի գովազդային շուկան:

 

 

 

Գովազդային ցանց

Գովազդատուներին


Վեբ հրատարակիչներին


Օրինակներ