Ինքնաթիռների ուղևորները կկարողանան միանալ ինտերնետին |
Lufthansa ավիաընկերությունը գործարք է կնքել Panasonic Avionics Corporation ընկերության հետ, որը լայնաշերտ ինտերնետ է տրամադրում ինքնաթիռներում։ Առաջիկա տարվա ընթացքում նոր արդիական սարքավորումները կտեղադրվեն Lufthansa-ի 50 ինքնաթիռներում, որոնք գործում են միջցամաքային չվերթներին։ Ինքնաթիռում ինտերնետային ծառայության արժեքը դեռևս որոշված չէ, սակայն, ըստ որոշ տվյալների, այն կկազմի 10 դոլար մեկ ժամում: |
Հրապարակված` 19 հոկտեմբերի, 2009թ., սկզբնաղբյուր` Tert.am |
Երեք հսկաներն ընդդեմ Google-ի |
Ինտերնետ-բիզնեսի երեք հսկաներ` Microsoft-ը, Yahoo-ն և Amazon-ը, կոալիցիա են ձևավորվել, որպեսզի խափանեն մեկ այլ ինտերնետային հսկայի` Google-ի` վիրտուալ գրականություն ստեղծելու փորձերը, որը կարող է աշխարհում ամենախոշորը դառնալ: Վերոշյալ երեք ընկերությունները մտադիր են միավորել իրենց ուժերն այլընտրանքային ռեսուրս ստեղծելու համար, որի կառավարմամբ զբաղվելու է Internet Archive ընկերությունը։ Նրանք դեմ են հանդես գալիս այնպիսի գործարքների իրավաբանական ձևակերպումներին, որոնք Google-ին թույլ կտան դառնալ սկանավորված մեծ քանակությամբ գրքերի հիմնական աղբյուր, հաղորդում է BBC-ն |
Հրապարակված` 1 սեպտեմբերի, 2009թ., սկզբնաղբյուր` Tert.am |
Մնացեք կապի մեջ... |