| |
Սովորական ձևավորմամբ Ֆլեշ Անիմացիաներ, Շքամուտք (Intro) և Վահանակներ.
Ֆլեշ-անիմացիաները հաջողված են, երբ արված են` ոշոշակի ապրանքների կամ ծառայությունների վրա անմիջապես ուշադրություն հրավիրելու համար (ֆլեշ վահանակներ), ստիպելու ձեր հավանական հաճախորդին դիմել ձեզ: Վահանակներն իրենց կենդանությամբ կհամոզեն այցելուներին շարունակել ուսումնասիրել ձեր կայքը (ֆլեշ ինտրո): Ֆլեշ դիզայնը կարելի է օգտագործել` ստեղծելու համար շարժվող պատկերներ, որոնք կտեղադրվեն ձեր կայքում` ամբողջացնելով ձեր կերպարը և արդյունավետ դարձնելով կայքն ու նրա ասելիքը:
Ֆլեշ գլխագիրն ու ֆլեշի վրա հիմնված մենյուն ձեր կայքին հաղորդում է պրոֆեսիոնալիզմ ու ինտերակտիվություն առանց շեղելու ձեր կայքի այցելուին: Ֆլեշը կարող է օգտագործվել նաև ամբողջական կայքի կառուցման համար: Չնայած ամբողջովին ֆլեշ կայքերը չեն համապատասխանում որոնողական համակարգերին և եթե անգամ SEO-ն չի օպտիմալացնում կայքը, այսպիսի կայքերն ավելի շատ կարող են գրավել այցելուին, քան սովորական html-ով կառուցվածները: Դուք կարող եք ապահովել դինամիկ ինտերակտիվություն գործողությունների script–ի միջոցով:
Այսօր հնարավոր է անգամ պարունակության ղեկավարման համակարգը (CMS) ամբողջովին ֆլեշ վեբ կայքի համար հարմարացնել: Մասսական կարող է օգտագործել php-ն որպես սերվերի լեզու, mysql-ը` տվյալների բազա և ապահովել գրաֆիկական WHYSIWYG ադմինիստրատիվ գոտի (CMS) ղեկավարելու համար ձեր ամբողջական ֆլեշ կայքը:
Վերջին օրերին Մասսական ավարտել է մի քանի Ֆլեշ CMS ծրագրեր, որոնք օգտագործում են այս մեթոդը` ղեկավարելու համար ամբողջովին ֆլեշ կայքը` php/mysql եւ XML ծրագրավորման լեզուներով մշակված գրաֆիկական ադմինիստրատիվ գոտի:
Ապրանքի առցանց ներկայացումը կամ Ֆլեշ ցուցումներ.
Ֆլեշի օգնությամբ ձեր ապրանքը կարող եք ցուցադրել այցելուներին կենդանի անիմացիայի միջոցով: Ֆլեշը կարող է ձեզ համար լինել վաճառքի հրաշալի ցանց, որը կգործի շուրջօրյա և չի պահանջի մարդկային ռեսուրսներ:
Առցանց ապրանքի ներկայացումը և ինտերակտիվ վաճառքի գրքույկները հիանալի միջոցներ են ձեր ապրանքի և ծառայության մասին տեղեկատվությունը պակաս լարվածությամբ ներկայացնելու համար: Վեբ կայքի այցելուները ավելի հակված են իմանալ ձեր կազմակերպության արտադրանքի և ծառայության մասին, եթե նրանք ստիպված չեն խոսել անմիջապես վաճառքի մասնագետի հետ կամ թողնել իրենց անունն ու ինտերնետային փոստի հասցեն: Բացի դրանից ֆլեշ մուլտիմեդիա արտադրանքը կամ նախապատրաստման ցուցումները կարող են անգնահատելի լինել` ավելի ճկուն և շատ էֆեկտիվ ծախսերի տեսանկյունից, եթե համեմատենք ավանդական վիդեո ուսուցման հետ: Անիմացիաների հերթագայումը էկրանին պրոֆեսիոնալ սկրիպտի ու ձայնի համադրությամբ ստեղծում է պարզ և ազդեցիկ ներկայացում, որը տեղեկատվությամբ հարուստ է և հաճելի է նայել:
Հիացրեք նրանց ձեր ապրանքներով և ծառայություններով , այնպես, ինչպես դուք եք հիանում` ստեղծելով առցանց ապրանքի ներկայացում հենց հիմա: Ապրանքի` ֆլեշ տարբերակով ներկայացումը կարող է նույնքան արդյունավետ գործել, որքան բնօրինակը:
CD գրքույկներ կամ թվային մուլտիմեդիա ներկայացում
Այս տեխնոլոգիական դարին համընթաց գնալու համար ինչու չօգտագործել թվային գրքույկներ` ձեր ապրանքը կամ ծառայությունը նկարագրելու, բացատրելու, և գովազդելու համար:
Լցրեք ձեր CD գրքույկները այնքան շատ հիացնող գրաֆիկայով և անիմացիայով, որքան հնարավոր է: Ցույց տվեք ձեր բոլոր ապրանքներն ու ծառայությունների տեսակները:
Թույլ տվեք մեզ տեղադրել տեսահոլովակ ձեր կայքւմ և ցույց տալ ձեր հաճախորդներին, թե իրենք ինչի կարիք ունեն:
Ուղարկեք այդ գրքույկը արտերկիր: Եթե դուք ապրանք եք արտահանում, CD գրքույկները պետք է մեծացնեն ձեր վաճառքի քանակը 20-30 տոկոսով:
CD գրքույկները ոչ միայն պետք է ցուցադրեն ձեր արտադրանքը, այլ նաև ներկայացնեն ձեր կազմակերպության պատմությունն ու առաքելությունը:
Ամենից առաջ դուք կառանձնանաք որպես առանձնահատուկ, արդյունավետ գործող և ավելի հակված տեխնոլոգիաների կիրառմանը:
|