Ծառայություններ

 

Վեբ ձեւավորում

 

Մասսական մատուցում է վեբ կայքերի պատրաստման և սպասարկաման ծառայություններ` անձնական կայքերից մինչև խոշոր կորպորատիվ պորտալներ:
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ` մենք պատրաստ ենք ձեզ ներկայացնել, յուրօրինակ, համաշխարհային չափանիշերին համապատասխան պրոֆեսիոնալ կայքեր, որոնք հարմարեցված են օգտագործողի պահանջներին:

Մեր նպատակն է ստեղծել կայքեր, որոնցում կգերակշռեն հետևյալ չափանիշները.
-Ճիշտ պատրաստված նախագիծ,
-Տարածության արդյունավետ օգտագործում,
-Հարմար ղեկավարում,
-Համապատախան գույների ընտրություն
-Օգտագործողի հետ արդյունավետ ինտերակտիվության հնարավորություն

Մենք խորապես համոզված ենք, որ բիզնես ոլորտի լարված մրցակցության պայմաններում լավ պատրաստված վեբ կայքը կարող է ձեր կազմակերպության համար դառնալ հզոր և արդյունավետ մարքեթինգային գործիք:
Համադրելով ձեր մտքերն ու պահանջները խորը հետազոտությունների և արտադրության ոլորտում ձեռք բերած գիտելիքների հետ` Մասսական սովորական պարզունակ վեբ կայքը վերածում է հզոր բիզնես գործիքի:

Հնարավորություններ

-Ցանկության և հնրավորության դեպքում CSS դիզայնի ամբողջական ցուցակ:
-Web 3.0 դիզայնի իրականացում` համապատասխան ժամանակակից ձևավորման միտումներին ու արտադրության ստանդարտներին:
-W3C ստանդարտներին համապատասխանություն` xHTML կամ HTML , CSS
-Համատեղելիություն IE, Mozilla, Opera, FireFox, Google Chrome, Netscape, Safari և այլ ծրագրերի համար:
-Ընդհանուր գունային և ոճային լուծման համար մեկ CSS ֆայլի օգտագործում:

Վեբ կայքերի վերաձևավորում, սպասարկում և օգնություն

Հնարավոր է` դուք արդեն ունեք վեբ կայք, որը այնպիսին չէ, ինչպիսին դուք էիք նախատեսել սկզբում, կամ առաջանում են խնդիրներ` սխալներ և չաշխատող հղումներ: Հնարավոր է`ծագեն ձևավորման կամ կոդավորման խնդիրներ: Մենք կօգնենք ձեզ` տրամադրելով նորագույն տեխնոլոգիաներ և ավելացնելով նոր ու հետաքրքիր, առանձնահատկություններ:
Եթե դուք արդեն ունեք վեբ կայք և ցանակնում եք, որ ինչ-որ մեկը ևս զբաղվի կայքի նյութերի պարբերաբար թարմացմամբ, մենք կօգնենք ձեզ:
Մենք կարող ենք օգնել ձեզ խորհուրդներով՝ ինչպես ձեր կյաքը ավելի լավը դարձնել, ինչպես այցելուներ ձեռք բերել և նրանց դարձնել մշտական հաճախորդներ:

 

 

 

 

Վեբ ձեւավորում

 

Գրաֆիկական ձեւավորում

 

Մուլտիմեդիա

 

Ինտերնետ մարկետինգ

 

Ծրագրեր